«Սպիտակ Մանուշակ» բրենդի վարդի յուղ
Ստացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Վարդի թերթիկները թրմվում են ձիթապտղի յուղի մեջ՝ պահպանելով բոլոր օգտակար հատկությունները։
Վարդի յուղն արդյունավետ պայքարում է պզուկների և մաշկային խնդիրների/ դերմատիտ/ դեմ:
Վերականգնում, խոնավացնում և հարթեցնում է մաշկը: Բարերար է անդրադառնում սպիների և վերքերի բուժման ընթացքում։
Վարդի յուղն ունի մաշկը հանգստացնող ազդեցություն, օգնում է անցկացնել սթրեսային և տագնապային իրավիճակները: Սննդարար և խոնավացնող հատկությունների շնորհիվ՝ վերականգնում է նաև մազերի փայլն ու որակը, ինչպես նաև կանխում մաշկի վաղաժամ թոշնումը: