Image
Image

12 բույսերից պատրաստված յուղեր

Բարի գալուստ «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկության կայք-էջ։

Պատվիրել
Image
Image Image
Image
10 և ավելի տեսակի յուղեր

Մենք արժևորում ենք ստեղծարար աշխատանքն ու ոգեշնչում կանանց՝ դառնալ հզոր ու ինքնաբավ

Մենք ջանքերն ուղղված ենք ստեղծարար աշխատանքին ու կանանց ոգեշնչմանը, որ դառնան հզոր, տնտեսապես անկախ ու կայացած։ 

«Սպիտակ Մանուշակ»-ը ծնունդ է առել 2018 թվականին՝ «ԵՄ»-ն կանանց համար. Կանանց տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի արդյունքում՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ։ 

Հիմնադիրը՝ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն է։

Հավատարիմ իր առաքելությանը՝ ֆինանսական կայունության ապահովում և Լոռու մարզի կանանց տնտեսական հզորացում՝ «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը որոշեց հիմնել բնական բուսական յուղերի արտադրություն ու վաճառք ու այդպիսով օգնել լոռեցի կանանց ունենալ զբաղվածություն, կայուն եկամուտ և լինել ինքնաբավ։ 

«Սպիտակ մանուշակ» սոցիալական ձեռնարկությունը գործում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Վերցրո՛ւ քեզ հետ «Սպիտակ Մանուշակ»
Image
Image

Ֆինանսական կայունության ապահովումն ու Լոռու մարզի կանանց տնտեսական հզորացումը մեր առաքելությունն է

«Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկություն

Մենք համոզված ենք, որ ողջ ծավալով գործելու դեպքում, «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկությունը կարող է ապահովել ոչ միայն ՀԿ-ի ֆինանսական կայունությունը, այլև նպաստել մարզի կանանց տնտեսական անկախացմանը, ինչպես նաև համայնքում նրանց դերակատարության արժևորմանը։

Մեր շահառու կանայք կրկնակի խոցելի դարձան 2020 թվականի համավարակի և պատերազմի, քաղաքական անկայունության  հետևանքով  առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով և այժմ առավել կարիք ունեն ֆինանսական կայունության և տնտեսական հզորացման։ «Սպիտակ Մանուշակ»  սոցիալական ձեռնարկության զարգացումը լավագույն հնարավորությունն է ապահովելու  աշխատատեղով մարզի կանանց  և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի կայուն գործունեությունը՝  շարունակել անվճար իրավաբանական և հոգեբանական աջակցություն/խորհրդատվություն տրամադրել կանանց, խոցելի խմբերին և ապահովել  համայնքի բնակիչներին։

Image

«ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» ՍՁ

«Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկությունն արտադրական պրոցեսը սկսել է 2019 թվականին։ էքստրակցիաներ են ստացվել 12 բույսերից՝ եղինջ, գնարբուկ, լորենի, երիցուկ, վարդ, դաղձ, ռեհան, հազարատերև, ուրց, յասաման, խատուտիկ, խնկածաղիկ։ 2021 թվականի սեպտեմբերի 1-ին «Սպիտակ Մանուշակ»-ը գրանցվել է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն։

Յուղերի արտադրության համար նախատեսված մեր բոլոր սարքավորումները ներկրված են Եվրոպայից: Մեր թիմն աշխատում է սիրով և հոգատարությամբ՝ հոգալով Ձեր առողջության մասին: Մեր յուղերը 100% բնական են, չեն պարունակում հավելանյութեր և անվնաս են առողջության համար: Մեր արտադրանքն անցել է բազմաթիվ  փորձարկումներ և ունի որակի սերտիֆիկացում:

Փնտրե՛ք «Սպիտակ Մանուշակ» բրենդի յուղերը ոչ միայն ցուցահանդես-վաճառքներին, այլև  դեղատներում։

Զամբյուղ