Image

Մեր մասին

«Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկությունը հիմնվել է 2018 թվականին՝ «ԵՄ-ն կանանց համար. կանանց տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ` Մերձավոր Արևելքի Հիմնադրամի և «Կանանց զարգացման ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից: Հիմնադիրը «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ն է։

Առաքելությունն է «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի կայունությունն ու Լոռու մարզի կանանց տնտեսական հզորացումը՝ բնական բուսական յուղերի արտադրության և վաճառքի միջոցով։

Խնդիրն է ապահովել «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի ֆինանսական կայունությունն ու կազմակերպության շահառու կանանց տնտեսական անկախությունը, նպաստել համայնքի զարգացմանն ու բնապահպանական խնդիրների լուծմանը/ Eco-friendly, Կանաչ բիզնեսի հիմնում

Նպատակն է՝ բնական դեղաբույսերից ստացված բարձր որակի յուղերի արտադրություն և վաճառք ՀՀ-ում և արտերկրում։

Մենք համոզված ենք, որ «Սպիտակ Մանուշակ» սոցիալական ձեռնարկությունը ողջ ծավալով գործելու դեպքում կարող է ապահովել ոչ միայն ՀԿ-ի ֆինանսական կայունությունը, այլև նպաստել մարզի կանանց տնտեսական անկախացմանը, ինչպես նաև համայնքում նրանց դերակատարության արժևորմանը։

************************************* 

Մեր շահառու կանայք կրկնակի խոցելի դարձան 2020 թվականի համավարակի և պատերազմի, քաղաքական անկայունության  հետևանքով  առաջացած տնտեսական ճգնաժամի պատճառով և այժմ առավել կարիք ունեն ֆինանսական կայունության և տնտեսական հզորացման։ «Սպիտակ Մանուշակ»  սոցիալական ձեռնարկության զարգացումը լավագույն հնարավորությունն է ապահովելու  աշխատատեղով մարզի կանանց  և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի կայուն գործունեությունը՝  շարունակել անվճար իրավաբանական և հոգեբանական աջակցություն/խորհրդատվություն տրամադրել կանանց, խոցելի խմբերին և ապահովել  համայնքի բնակիչներին։

Յուղերի արտադրության համար նախատեսված մեր բոլոր սարքավորումները ներկրված են Եվրոպայից: Մեր թիմն աշխատում է սիրով և հոգատարությամբ՝ հոգալով Ձեր առողջության մասին: Մեր յուղերը 100% բնական են, չեն պարունակում հավելանյութեր և անվնաս են առողջության համար: Մեր արտադրանքն անցել է բազմաթիվ  փորձաքննություններ և որակի սերտիֆիկացում:

Զամբյուղ