«Սպիտակ Մանուշակ» բրենդի Երիցուկի յուղ
Ստացվում է հատուկ տեխնոլոգիայով։ Ձիթապտղի յուղի մեջ թրմվում են երիցուկի գլխիկները՝ պահպանելով բոլոր օգտակար հատկությունները։
Երիցուկի յուղը հակաալերգիկ է, նպաստում է վերքերի արագ ապաքինմանը, խոնավացնում մաշկը, ունի հակաբորբոքային հատկություն։
Հատկապես անփոխարինելի է չոր, զգայուն և ալերգիկ մաշկի համար: Խթանում է մազերի աճը, սնուցում և վերականգնում դրանք։ Վերացնում է թեփը։
Երիցուկի յուղը նաև ազատում է դեմքը կորյակներից և թարախաբշտերից, մաշկին հաղորդում է սպիտակություն, հարթեցնում միմիկական կնճիռները:
Որպեսզի այն առավելագույնս արդյունավետ լինի, խորհուրդ է տրվում քսել ցավող հատվածներին ու մերսել մի քանի րոպե։