Խանութ

Յասամանի յուղն օգտագործվում է մաշկի հիվանդությունների բուժման մեջ, այդ թվում՝ պզուկներ, կորյակներ: Արևայրուքի դեպքում մեղմացնում է ցավը: Կոսմետիկ նպատակներով, յասամանի յուղն օգտագործվում է նաև մազերը փայլուն և գլխամաշկը      առողջ դարձնելու համար: Յուղը կարելի է օգտագործել նաև որպես սննդային հավելում։

ՈՒրցի յուղը նպաստում է վերքերի ապաքինմանը, օգնում է մաշկային հիվանդությունների ժամանակ, օժտված է հակասնկային ազդեցությամբ: Յուղն օգտագործում են կոսմետոլոգիայում, որպես մազարմատները ամրացնող միջոց, հաղորդում է մազերին  ամրություն և ուժ, նպաստում է եղունգների աճին, ամրացմանը և վերականգնմանը: Յուղը կիրառվում է յուղոտ և նորմալ մաշկի համար:

 

ՉԻՉԽԱՆ, ԼԱՓՌԻ, ՁԻԱՓՈՒՇ, ՄԱԳԼՈՂ  ՄԱԾՆԻ ՀԱՏԱՊՏՈՒՂ-HIPPOPHAЁ  RHAMNOIDES L.

Չիչխանի Կորիզայուղի Օգտակար Հատկությունները

  • Օգտագործվում է մաշկի բուժման համար
  • Վերականգնում է մաշկի առաձգականությունը
  • Հարթեցնում է բարակ կնճիռները
  • Խոնավեցնում և բարձրացնում է մաշկի տոնուսը
  • Թեթևացնում է բորբոքումը
  • Ունի հակաբակտերիալ և վերականգնող ազդեցություն

Բաղադրություն` Չիչխանի կորիզի յուղ։

Պտուղներում կա ասկորբինաթթու ( 50- 450 մգ %, վիտամին E `8-16մգ%, վիտամին B1` 0, 35 մգ%, ֆոլիաթթու`, մինչև 0, 75մգ%, վիտամին K` 1, 2 մգ %, վիտամին P`75-100մգ%, պրովիտամին A ( կարոտին)՝ 0, 3- 8, 5 մգ %. Պտղամսում կա մինչև 9 % ձիաձետի յուղ։ Պարունակում է շաքար՝ մինչև 8, 5 %, օրգանական թթուներ 2, 7%, պեկտինային նյութեր՝ 0, 3 – 0, 4%. Հայտնաբերվել է նաև տարբեր միկրոտարրեր, որոնց թվում երկաթ, մանգան, բոր, ալյումին, կրեմնիում, տիտան, մագնեզիում։

Սննադային արժեք ( 100գ)․ Սպիտակուցներ-0, Ճարպեր -99, 8 գ, Ածխաջրեր -0գ, Էներգետիկ արժեք( 100գր․-ում). 898 կկալ

Պահպանման պայմաններ

5-20 °C ջերմաստիճանային պայմաններում, երեխաներին անհասանելի, մութ, չոր տեղում։

Պիտանելիության ժամկետ 24 ամիս

 

Ռեհանի յուղը օգտագործվում է որպես հանգստացնող միջոց լոգանք ընդունելիս: Յուղն օգնում է հազի, գլխացավի և բորբոքային երեւույթների, նաև անքնության, միգրենի ժամանակ և հոտառության կորստի դեպքում: Ռեհանի յուղն օգնում է նաև ատամի ցավի և նարդային համակարգի հիվանդությունների դեպքում ։

Վարդի յուղն օգնոմ է պայքարել պզուկների և դերմատիտի դեմ: Այն վերականգնում, խոնավեցնում և հարթեցնում է մաշկը: Օգնում է բուժել սպիները և վերքերը: Վարդի յուղը հանգստացնում է մաշկը, օգնում է թեթևացնել սթրեսը և անհանգստությունը: Սննդարար և խոնավեցնող հատկությունների օգնությամբ վերականգնում է մազերի որակը: Այն նաև օգնում է վերականգնել ծերացող մաշկը: