Image
Image

12 բույսերից պատրաստված յուղեր

Բարի գալուստ «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» սոցիալական ձեռնարկության կայք-էջ։

Պատվիրել
Image
Image Image
Image
10 և ավելի տեսակի յուղեր

Մենք արժևորում ենք ստեղծարար աշխատանքն ու ոգեշնչում կանանց՝ դառնալ հզոր ու ինքնաբավ

«ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈւՇԱԿ» սոցիալական ձեռնարկությունը հիմնվել է 2018 թվականին՝ «ԵՄ-ն՝ կանանց համար. կանանց տնտեսական հզորացում սոցիալական ձեռնարկությունների միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ` Մերձավոր Արևելքի Հիմնադրամի և Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի կողմից: Հիմնադիրը «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն է։

«Սպիտակ մանուշակ» սոցիալական ձեռնարկությունը գործում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Վերցրո՛ւ քեզ հետ «Սպիտակ Մանուշակ»
Image
Image

Ֆինանսական կայունության ապահովումն ու Լոռու մարզի կանանց տնտեսական հզորացումը մեր առաքելությունն է

«ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈւՇԱԿ» ձեռնարկության առաքելությունն է նպաստել «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ կայունությանն ու Լոռու մարզի կանանց տնտեսական հզորացմանը՝ բնական դեղաբույսերից ստացված բարձրորակ յուղերի արտադրության և վաճառքի միջոցով՝ ՀՀ-ում և արտերկրում։

 Ձեռնարկությունն իր առջև խնդիրն է դրել ապահովել կազմակերպության շահառու կանանց տնտեսական անկախությունը, նպաստել համայնքի զարգացմանն ու բնապահպանական խնդիրների լուծմանը, իր օրինակով խթանելով Կանաչ բիզնեսի զարգացումը։ 

 Մենք համոզված ենք, որ ողջ ծավալով գործելու դեպքում, «ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈւՇԱԿ»-ը կարող է նպաստել մարզի կանանց տնտեսական անկախացմանը, ինչպես նաև համայնքում նրանց դերակատարության արժևորմանը։

Image

«ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈՒՇԱԿ» ՍՁ

«ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈւՇԱԿ»-ի զարգացումը լավագույն հնարավորությունն է՝ մարզի կանանց ապահովելու աշխատատեղով, միաժամանակ նպաստելով «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ին շարունակել անվճար իրավաբանական և հոգեբանական աջակցություն/խորհրդատվությունը կանանց, խոցելի խմբերին և Սպիտակ համայնքի բնակիչներին։

«ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈւՇԱԿ»-ի յուղերը 100% բնական են, չեն պարունակում հավելանյութեր և անվնաս են առողջության համար, որովհետև ստեղծվում են Սպիտակի տարածաշրջանում աճող բնական դեղաբույսերի հիմքի վրա: 

Ձեռնարկությունն ապահովված է յուղերի արտադրության համար նախատեսված բոլոր սարքավորումներով, որոնք ներկրված են Եվրոպայից: Մենք խնամքով ենք վերաբերվում բնությանն ու ունենք բույսերի չորացման մեր եղանակը, որի շնորհիվ դրանք պահպանում են իրենց բոլոր բուժիչ ու օգտակար հատկությունները։

«ՍՊԻՏԱԿ ՄԱՆՈւՇԱԿ»-ի սոցիալական ձեռնարկության յուղերն անցել են բազմաթիվ փորձարկումներ և ունեն որակի հավաստագիր:

 

 

 

 

Զամբյուղ