Գինարբուկի յուղն ունի հանգստացնող հատկություն, օգտագործվում է անքնության, գլխացավերի ժամանակ: Յուղը կիրառվում է շնչուղիների հիվանդությունների, բրոնխիտների, կապույտ հազի, բորնխիալ ասթմայի, ցրտառական գրիպի, ռևմատիկ ցավերի և մի շարք այլ հիվանդությունների ժամանակ
Դաղձի յուղը նեղացնում է արտաքին արյունատար անոթները և լայնացնում ներքին օրգանների անոթները։ Այն օժտված է հզոր հականեխային հատկությամբ և թեթև թմրեցնող արդյունքով։ Յուղն օգնում է մաշկի գրգռվածության և քորի դեպքում, ինչպես նաև առողջ և թարմ տեսք է հաղորդում դեմքի մաշկին:
Եղինջի յուղը մաշկը երիտասարդ է պահում hակաօքսիդանտների շնորհիվ, այն դրական արդյունք է ունենում մաշկի վրա: Հակաօքսիդանտները վերացնում են մաշկի վաղ ծերացումը և առողջացնում այն: Մանրէասպան, խթանիչ, հակաբորբոքային և մեղմ բուրմունքային հատկությունների շնորհիվ, այս բույսը օգատգործվում է բազում կոսմետիկ միջոցների մեջ: Յուղը շատ օգտակար է ավելացնել քսուքների, շամպունի, նրբաքսուքի մեջ: Դրա հիման վրա հնարավոր է պատրաստել բուժիչ դիմակներ դեմքի ու մազերի համար
Երիցուկի յուղը հակաալերգիկ է, նպաստում է վերքերի ապաքինմանը, խոնավեցնում է մաշկը, հակաբորբոքային հատկություն ունի, խթանում է մազերի աճը, սնուցում և վերականգնում, վերացնում է թեփը, այն անփոխարինելի է չոր, զգայուն և գրգռվող մաշկի համար: Այն նաև վերացնում է քորը, ազատում է կորյակներից և թարախային բշտերից, սպիտակեցնում է մաշկը, հարթեցնում մանր կնճիռները: Որպեսզի յուղն առավելագույնս արդյունավետ լինի, խորհուրդ է տրվում մերսող շարժումներով քսել ցավող հատվածների:
ԼՈՐԵՆԻ, ԹՄԲԻ, ԼՈՐԻ- TILIA L.
Tilia cordata Mill
Լորենու յուղի օգտակար հատկությունները
- Պաշտպանում է մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից
- Կանխում է ծերացումը
- Պաշտպանում է մաշկն արևային այրվածքներից, չորացումից, ջրազրկումից և թեփոտելուց
- Օգնում է ունենալ ավելի հարթ արևայրուք և ավելի երկար պահպանել այն։
Բաղադրություն՝ ձիթապտղի յուղի մեջ թմրեցրած լորենու ծաղիկներ։
Ծաղիկներում կան եթերային յուղ՝ 0, 05,%, գլյուկոզիդ, դաբաղանյութեր, մեղրամոմ, հիսպերիդին, շաքար, լորձանյութ, վիտամին C, կարոտին ( պրովիտամին A): Տերևներում կան ֆիտոնցիդներ։ Կեղևում կան տրիտերպին, դաբաղանյութեր, պոլիֆենոլ, կումարինաթթու։
Սննդային արժեք (100գ․).
Սպիտակուցներ – 0, Ճարպեր -99, 8 գ, Ածխաջրեր-0գ, էներգետիկ արժեք (100գր․-ում) 898 կկալ
Պահպանման պայմաններ․
5-20 °C ջերմաստիճանային պայմաններում, երեխաներին անհասանելի, մութ, չոր տեղում։
Պիտանելիության ժամկետ․ 24 ամիս
Խատուտիիկի յուղը դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը, իջեցնում է արյան ճնշումը, այն նաև օժտված է հակաբակտերիալ հատկությամբ: Սա նաև հիանալի օգնող միջոց է բրոնխիտի և թոքաբորբի դեպքում: Խատուտիկը նաև պարունակում են մեծ քանակությամբ ինսուլին, որը ազդում է նյութափոխանակման գործընթացների վրա և շատ օգտակար է շաքարային դիաբետով տառապողների համար: Յուղը կարելի է օգտագործել նաև որպես սննդային հավելում։
Խնկածաղկի յուղը հարթեցնում է կնճիռները, վերացնում է սնկային հիվանդությունները, լայնորեն օգտագործվում է նաև մատնահարդարման մեջ։ Բուժում է բորբոքված գլխամաշկը, բուժում և փափկացնում է կոշտուկները:
Հազարատերեւուկի յուղը կորյակների հակված մաշկի խնամքի միջոցներում խիստ օգտակար բաղադրիչ է, քանի որ ունի հանգստացնող հատկություն: Այն արագորեն թուլացնում է մաշկի կարմրությունն ու վերացնում ցավոտ բշտիկների ուռածությունը՝ դարձնելով մաշկը ավելի հարթ ու ողորկ:
Յասամանի յուղն օգտագործվում է մաշկի հիվանդությունների բուժման մեջ, այդ թվում՝ պզուկներ, կորյակներ: Արևայրուքի դեպքում մեղմացնում է ցավը: Կոսմետիկ նպատակներով, յասամանի յուղն օգտագործվում է նաև մազերը փայլուն և գլխամաշկը առողջ դարձնելու համար: Յուղը կարելի է օգտագործել նաև որպես սննդային հավելում։
ՈՒրցի յուղը նպաստում է վերքերի ապաքինմանը, օգնում է մաշկային հիվանդությունների ժամանակ, օժտված է հակասնկային ազդեցությամբ: Յուղն օգտագործում են կոսմետոլոգիայում, որպես մազարմատները ամրացնող միջոց, հաղորդում է մազերին ամրություն և ուժ, նպաստում է եղունգների աճին, ամրացմանը և վերականգնմանը: Յուղը կիրառվում է յուղոտ և նորմալ մաշկի համար:
Ռեհանի յուղը օգտագործվում է որպես հանգստացնող միջոց լոգանք ընդունելիս: Յուղն օգնում է հազի, գլխացավի և բորբոքային երեւույթների, նաև անքնության, միգրենի ժամանակ և հոտառության կորստի դեպքում: Ռեհանի յուղն օգնում է նաև ատամի ցավի և նարդային համակարգի հիվանդությունների դեպքում ։
Վարդի յուղն օգնոմ է պայքարել պզուկների և դերմատիտի դեմ: Այն վերականգնում, խոնավեցնում և հարթեցնում է մաշկը: Օգնում է բուժել սպիները և վերքերը: Վարդի յուղը հանգստացնում է մաշկը, օգնում է թեթևացնել սթրեսը և անհանգստությունը: Սննդարար և խոնավեցնող հատկությունների օգնությամբ վերականգնում է մազերի որակը: Այն նաև օգնում է վերականգնել ծերացող մաշկը: